Նախկինում դպրոցը ծառայում էր որպես երեխաներին պաշտպանելու միջոց։ Ծնողներն իրենց երեխաներին դպրոց էին ուղարկում, որպեսզի կրթվեն, սովորեն, իմանան իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում պաշտպանվեն։ Իսկ այսօր որոշ այլասերվածների պատճառով ծնողները պետք է պաշտպանեն իրենց երեխաներին կրթական համակարգից։
Լանզարոտեի կոնվենցիան կանգնելու է այսօրվա իշխանությունների կոկորդին։ Ծնողների 100%-ը դեմ է այդ պիղծ կոնվենցիային։ Իսկ կոնվենցիան վավերացնողները տեղ չեն ունենալու այս հասարակության մեջ, քանի որ նրանք միշտ հիշվելու են որպես երեխաներին այլասերելու փորձ կատարողներ։