Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ


18:19 , 30 հուլիս, 2020

Արարատ Միրզոյանը Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել  ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասով եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ: