Երբ «հարսը» գառան պես լռվել ա ստիպող մեծերի հետ, հուսահատ օգնություն ա խնդրում դեռ չծնված երեխայի կկ ունենալու իրավունքի համար


17:45 , 30 հուլիս, 2020

Էն, որ ասում էի՝ սպանեք ձեր միջի «հարս»-ին, փրկվեք ձեր դրսի կեսուրից. այ սենց վտանգավոր դեպքերի համար էլ էի ասում:

Հարս-բուրդ-դոշակ-մալ սիմբիոզի տակ լիքը լավատես ու բարի մարդիկ ընտանեկան երջանկություն, գեղեցիկ սովորույթ, «բոլորը բավարարված են» ու «բոլորս տարբեր կենցաղ ունենք» տեսան։ Բարեբախտաբար, էդպիսիք շատ ավելի քիչ են, քան իրական վիճակը տեսնողները։

Բայց բուրդ չփխոցին ֆիգնյա ա այ սե՛նց դեպքերի համեմատ, երբ «հարսը» գառան պես լռվել ա ստիպող մեծերի հետ, հուսահատ օգնություն ա խնդրում դեռ չծնված երեխայի կկ ունենալու իրավունքի համար։ Ու գիտի, որ իրեն ստիպելու են, մեկ ա։ Ճար չունի, շանս չունի սեփական երեխային «տիրություն անելու»։ Մեջքի վրա պառկած բզեզիկի պես տվայտվում ա՝ մտածելով` լավ, է՞լ ինչ հնարք կարելի ա անել համոզելու համար կեսուրեղենին։
Սիրտս ծակծկում ու այտոսկրս թրթռում ա սենց կանանց ու էդ խեղճ երեխեքի համար։
Սա ընտանեկան բռնության տեսակ ա՝ հոգեբանական բռնաճնշման տեսքով։
Բայց համոզված եմ, լիքը մարդ կասի՝ մեծին հարգել ա պետք, մի բան գիտի, որ ասում ա։

Ու դե, ոնց նկատեցիք, ինչպես սովորաբար, այս պատմության մեջ ևս տղամարդ գոյություն չունի։ Երեխան ծնվելու ա ոչ միայն այս կնոջ արգանդից, այլև ստեղծվել ա ինչ-որ տղամարդու սպերմատոզոիդից, բայց երեխայի առողջ սնվելու հնարավորությունը բացարձակ չի հետաքրքրում էդ երեխայի հորը։

Ինքը, ամենայն հավանականությամբ, աջը քաշած-յան տված-հով լռված, մտքում ասում ա. «Արա, լավ, արա, հորըս արև, արա, էլի էս կնանիք ճղճիմ թեմա են գտել բազառի», ու մտքով չի անցնում պաշտպանել ապագա երեխային ու կնոջը։

Ու էս կինն առաջին երեխայի կկ-ի համար կենաց-մահու պայքարելուց հետո էդ տղամարդուց երկրորդ երեխա ա ունենում, որ դժոխքի երկրորդ կռուգն անցնի։