16:48 , 30 հուլիս, 2020Tert.am-ը գրում է․
Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու գրանցվելու համար Նյու Ջերսի նահանգում փաստաթղթեր ներկայացրած ռեփեր Քանյե Ուեսթից պահանջված ստորագրությունների մի մասը «թերի» է․ դրանցից շատերը նույն ձեռագիրն ունեն, հայտնում է Daily Mail պարբերականը։
Կայքի փոխանցմամբ՝ ընտրությունների գծով իրավաբան Սքոթ Սալմոնը ռեփերի ներկայացրած ավելի քան 1 300 ստորագրության ուսումնասիրությունից հետո առարկություն է ներկայացրել Պետական ընտրական բաժանմունք։
Սալմոնը հայտնել է, որ շատ խնդիրներ կան Ուեսթի ներկայացրած ստորագրությունների հետ կապված, և դրանք «շատ վատ» և անգամ վիրավորական է որակել:
Ըստ նրա՝ մի շարք ստորագրություններ գրեթե ամբողջովին միանման են, որոշների մոտ էլ հասցեներ չեն ներկայացվել։
Ուեսթի խոսնակն ավելի ուշ հորդորել է հարցերը, այսպես կոչված, քարոզարշավային էլեկտրոնային հասցեին ուղարկել, որից մինչև այժմ պատասխան չի ստացվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը դիմել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար: Միլիարդատերը փաստաթղթերը ներկայացրել է Նյու Ջերսի նահանգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ