Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար. վարչապետ (Video)


12:23 , 30 հուլիս, 2020

«Ես որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրա ազատումը պայմանավորված է դրանով:

«Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները»,- ասաց նա:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: