22:45 , 30 հուլիս, 2020Սա հետաքրքիր պատմություն է խիզախ հացթուխի համար, որը փրկել է թիմին և ուղևորներին՝ մոռանալով ինքն իր մասին : Չարլզ Ջոքինը Տիտանիկ նավը չի լքել մինչև վերջին վայրկյանը : Նա ջրի մեջ է գտնվել մոտ երեք ժամ՝ սպասելով փրկամակույկին :
Չարլզը սկսել է նավերի վրա աշխատել 11 տարեկանից ի վեր : 34 տարեկանում նա դարձել է Տիտանիկ նավի հացթուխ : 1912 թ. Տիտանիկը լավագույն նավերից մեկն էր համարվում, ինչի համար Չարլզին շնորհավորում էին բոլորը : Սակայն բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ նավի հետ նույն թվականի ապրիլի 14-ին. այն խորտակվեց :
Այդ օրը Չարլզը հանգստանում էր նավի իր սենյակում : Հարվածից հետո նա դուրս եկավ և տեսավ խուճապի մատնված ուղևորներին : Մարդիկ չէին հասկանում՝ ինչ է կատարվում : Այդ ժամանակ խոհարարը որոշեց իրավիճակը հսկողության տակ վերցնել և սկսեց անկանոն վազող մարդկանց ուղղորդել դեպի տախտակամած : Չարլզն իր ենթականերին՝ 13 խոհարարներին հրամայեց նկուղներից հանել հացերն ու դրանք նետել փրկամակույկների վրա, որպեսզի հետագայում մարդիկ ուտելու բան ունենան :

Մինչ ուղևորները նավի վրա անհանգստանում էին, Չարլզը հանգիստ վերադարձավ իր սենյակ՝ մի քիչ լիկյոր խմելու : Բարձրացնելով մարտական ոգին՝ նա ուղևորվեց դեպի N10 փրկամակույկ, որում իր համար տեղ կար պահված : Ճանապարհին նա նկատեց, որ ազատ փրկամակույկներ չեն մնացել և ուժով իր տեղը զիջեց երեխաների հետ մի կնոջ : Հասկանալով, որ դրությունը լուրջ է և նավը լքել ոչ բոլորը կկարողանան, նա որոշեց մյուսներին օգնել մինչև վերջին պահը :
Չարլզը ևս մեկ անգամ գնաց դեպի իր սենյակ : Ճանապարհին ոտքերն արդեն ջրի մեջ էին, սակայն դա նրան չխանգարեց ևս մի բաժակ լիկյոր խմել :
Ժամը 1 :30 պարզ դարձավ, որ նավակները ոչ բոլորին կբավականացնեն : Չարլզն արդեն չէր կասկածում, որ այդ օրը ստիպված է լինելու հայտնվել օվկիանոսում : Այդ վտանգավոր իրադարձությունից առաջ նա գնաց նկուղ՝ վերջին անգամ լիկյոր ըմպելու : Հենց այդ պահին բարձր ձայն լսվեց. նավը բաժանվեց երկու մասի և սկսեց արագ իջնել ջրի տակ : Ավելի ուշ Չարլզը պատմել է, որ ինքն էլ էր ապշած սեփական հանգստությունից :

Ջորջը վերջին մարդկանցից էր, որոնք մնացել էին նավի վրա : Ատլանտյան օվկիանոսում ջրի ջերմաստիճանը մոտ զրո էր, հետևաբար դրանում հաայտնվածները վայրկենական շոկի էին ենթարկվում : Երբ մարդը զգում է, որ սառչում է մաշկը, անմիջապես խուճապի մեջ է հայտնվում : Ուժերն ավարտվում են, մարմինը սկսում է չշարժվել, թաց հագուստը ճնշում է : Մարդիկ հանձնվեցին մի քանի րոպեում :
Չարլզն առանց մի վայրկյան մտածելու իջավ ջրի մեջ : Նա խուճապի չմատնվեց և չկորցրեց ուժերը : Լիակատար մթության և ջրի մեջ խոհարրաը մնաց 2,5 ժամ : Երբ դուրս եկավ արևը, նա նկատեց շուռ եկած փրկամակույկներից մեկը և լողաց դեպի այն : Ապա հորիզունում երևաց «Կարպատիա» նավը, և ողջ մնացած մարդիկ փրկվեցին : Չարլզը չէր տուժել : Նա արագ վերադարձավ աշխատանքի, շարունակեց աշխատել նավերում որպես հացթուխ և ապրեց 78 տարի :