21:30 , 30 հուլիս, 2020Կանայք շատ հաճախ են բողոքում տղամարդկանցից: Սեր կար, ամեն ինչ տանում էր ամուսնության, իսկ հետո նա թողեց այն կնոջը, ում հետ հանդիպում էր և ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Շատ հաճախ շքեղ կանայք միայնակ են մնում: Իսկ գեղեցիկ ու հաջողակ տղամարդիկ, ովքեր օատոնցիալ փեսացուներ էին համարվում, ընտրում են հասարակ, ոչնչով չտարբերվող կանանց:
Ի՞նչը դուր չի գալիս տղամարդուն կնոջ մեջ: Ի՞նչը չի բավարարում այդ գեղեցկուհիների մեջ, որոնց ամուսնության խոստումներ են անում:
Այս հարցը հետաքրքրում է շատ կանանց: Իսկ Նապոլեոն Բոնապարտը տվել է ամենասպառիչ պատասխանը.
- Գեղեցիկ կինը գրավում է աչքերին, իսկ բարին՝ սրտին: Մեկը գեղեցիկ իր է լինում, իսկ մյուսը՝ գանձ:
Որքան պարզ է ամեն բան: Ընտանեկան կյանքի համար այլ բաներ են պետք: Գեղցիկ աչքերը, եղունգները, նորաձև սանրվածքը ոչինչ է ընտանեկան ջերմության, համեղ խոհանոցի հետ: Բացի այդ, գեղեցկությունը հարատև չէ: Մենք՝ բոլորս էլ ծերանում ենք, և ժամանակը ամեն ինչ խլում է: Բացի այդ ոչ բոլորը կարող են իրենց թանկարժեք վիրահատություններ թույլ տալ: 
Զգացմունքները ավելի ուժեղ են, երբ սիրում ես ոչ թե արտաքնի համար, այլ հոգու համար: Այն կինը, որը կկարողանա հասկանալ տղամարդուն, միշտ առաջնային կլինի գեղեցիկ կնոջից:
Պետք չէ ապացուցել, որ կան կանայք, ովքեր միշտ գեղեցիկ ու շքեղ են, և տղամարդիկ ցանկանում են հենց այդպիսի կանանց:
Ծննդաբերություն, հիվանդություններ, հոգնածություն, սրանք այն բոլոր բաներն են, որոնք կնոջը դարձնում են ոչ համակրելի: Միայն Ձեզ նայեք մրսածության ժամանակ, կամ էլ ծննդաբերության ժամանակ. այդ դեպքում հաստատ գեղեցիկ չեք: Եվ, եթե տղամարդը երկար տարիներ Ձեզ հետ է, ուրեմն նշանակում է, որ սիրում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: