Վրաստանում 17 զոհ, Հայաստանում՝ 700-ով ավել. այս հարյուրավոր մահերը հանուն ՀՀ ժողովրդի առողջության և անվտանգությա՞ն էին, թե՞ աննպատակ


11:13 , 30 հուլիս, 2020

Վրաստանը կովիդից տվել է 17 զոհ։
Մենք՝ 700-ով ավել։
ՀՀ կառավարությունն էս պայքարում տվել է 700 զոհ ավել, որ ի՞նչ անի։

Տարբերակ 1. Աննպատակ, չի կարողացել փրկել, մահացել են։

Տարբերակ 2. Նպատակը եղել է մտնել համաճարակի մեջ, իմունիզացվել և անցնել նորմալ կյանքի, պաշտպանել սեփական քաղաքացիներին համաճարակի 2-րդ ալիքից, որը սպառնում է համաճարակից խուսափած երկրներին, պաշտպանել սեփական քաղաքացիներին անփորձ և շուտափույթ պատվաստումից՝ գերադասելով բնական իմունիզացիան։

Հիմա ՀՀ կառավարությունը թող պատասխանի։ Այս հարյուրավոր մահերը հանուն ՀՀ ժողովրդի առողջության և անվտանգությա՞ն էին, թե՞ աննպատակ։

Ողորմի բոլոր անցավորներին։