Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 38196 է, մահվան դեպքերինը՝ 953


10:44 , 30 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 30-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 38196 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 161754:

Փաստացի այս պահին բուժվում է 8877 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 28366 անձ:

Ընդհանուր առմամբ, 953 պացիենտ մահացել է։