11:45 , 25 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման մասին:
«Անհամբերությամբ եմ սպասում այդ հետաքրքիր հանդիպմանը: Մենք ցանկանում ենք նվաճել առաջին տիտղոսը մրցաշրջանում: Այնպես որ հանդես կգանք ոչ թե երկրորդ, այլ առաջին կազմով:
Ցավում եմ, որ Լուկաշ Պիշչեկն ու Հենրիխ Մխիթարյանը չեն կարող մասնակցել հանդիպմանը»,- ասել է Ցորկը:
Հավելենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին: