23:48 , 29 հուլիս, 2020Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է պարզել Մինսկի մերձակայքում ենթադրաբար ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ Մինսկը «մերձավոր երկրին վարկաբեկելու ոչ մի նպատակ չունի», գրում է ria.ru-ն։
Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրել երկրի անվտանգության խորհրդի անդամների հետ՝ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամների ձերբակալության հետ կապված։
«Եթե մեղավոր են, պետք է արժանապատիվ դուրս գալ այս իրավիճակից։ Մեղավոր չեն, լավ է, մենք ոչ մի նպատակ չունենք վարկաբեկել մեր մերձավոր երկրին», -հայտնել է Լուկաշենկոն։