7 համարի ավտոբուսի վարորդը դադարեցրել է երթևեկությունը


11:22 , 25 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան 7 համարի ավտոբուսի վարորդը կանգնեցրեց ավտոբուսն ու ասաց, որ այլևս չի տեղափոխում մարդկանց: Վարորդն ավտոբուսը կանգնեցրեց ուղևորներից մեկի հորդորով, որը, ինչպես նաև ուղևորների հիմնական մասը, վճարեց 100 դրամ ու խնդրեց վարորդին պայքարել իրենց հետ միասին: Վարորդն էլ կանգնեցրեց ավտոբուսն ու ասաց. «Ըհը, կանգնել եմ, չեմ քշում, դե ուշացեք գործից: Ախր, որ կանգնեցի, գծի փողը ո՞նց եմ տալու»: 

Բոլոր ուղևորներն իջան ավտոբուսից: Ավտոբուսը դատարկ շարունակեց երթը: