09:14 , 29 հուլիս, 2020Խոյ: Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես գործը գլուխ չի գա:
Ցուլ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք, թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելիքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն ամեն դեպքում խորամանկել չարժե, միևնույն է, կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի: Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որակավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել:
Խեցգետին: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ՝ շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ, այդ իսկ պատճառով այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:
Առյուծ: Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են:
Կույս: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է:
Կշեռք: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ որդեգրելու ունակությունը կօգնեն դուրս գալ ֆինանսական տեսանկյունից վտանգավոր իրավիճակներից:
Կարիճ: Օրը լի է մանր անախորժություններով: Լուծումներ պահանջող խնդիրներ կծագեն մեկը մյուսի հետևից: Օրվա առաջին կեսին նույնիսկ ժամանակ չեք ունենա փոքր-ինչ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու: Միևնույն ժամանակ, եթե առավել զգույշ լինեք և խուսափեք վրիպումներից, ապա մասնագիտական ոլորտում կարող եք հաջողության հասնել, նաև կարգավորել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները:
Աղեղնավոր: Նպատակահարմար օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեզ չեն գոհացնի հասարակ որոշումները և փորձված մեթոդները, անգամ առօրյա գործերին անսպասելի ու յուրօրինակ լուծումներ կտաք: Հնարավոր է գործունեության ոլորտի ընդլայնում, կստանձնեք մասնագիտական նոր պարտականություններ:
Այծեղջյուր: Այսօր ձեզ միայն նախանձել կարելի է: Օրը շատ բարեհաջող կդասավորվի, այն թույլ կտա լուծել վաղեմի խնդիրները և հարթել բոլոր գործերը: Կենսական ներուժը բարձր է: Այսօր ցանկացած գործում հաջողակ եք: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա դիմակայել ձեր հմայքին:
Ջրհոս: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի, անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն: Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:
Ձկներ: Որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացրեք հարազատներին: Կենտրոնանալով սեփական հետաքրքրությունների վրա՝ կարող եք կարևոր շատ բան ձեր տեսադաշտից բաց թողնել: Սիրելիի հետ տարաձայնությունները բացառված չեն: Ապագային վերաբերող ծրագրերի քննարկումը կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ: Փորձեք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և հույզերին տուրք չտալ: