Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սեւանում. վարչապետը տեղյակ է եղել հավաքույթից․ «Իրավունք»


09:15 , 29 հուլիս, 2020

«Իրավունք». Թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ըն­տանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանի­քի հետ Ենոքավան չգնալով:

Հավանա­բար, Հայկ Սարգսյանի հյուրերն ավելի հոգեհարազատ են եղել իրեն: 

Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է եղել վերոնշյալ հավաքույթից: Այնպես որ, Հայկ Սարգսյա­նի արդարացումները տեղին չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում