Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ դրական արդյունք են ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներից


05:31 , 29 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ նույնպես ստացել են դրական արդյունք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներից:

Մեծ Բրիտանիայում առողջապահական ոլորտի մասնագետները որոշել են համադրել երկու փուլերի արդյունքները: Պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի արդյունավետության հաստատումից հետո կսկսեն դրա արտադրությունը: Դա կարող է լինել աշնանը: Այս մասին հայտնել է Euronews-ը: