Իտալիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հոկտեմբեր. РИА Новости


02:45 , 29 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է.

Իտալիայի Խորհրդարանի Սենատը երեքշաբթի երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացրել է մինչև հոկտեմբեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և համաճարակից հետո երկրի վերականգնման հարցերով միջոցառումները երկարաձգելու առաջարկն արել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

Նա ԱԴ ռեժիմի երկարաձգումն անվանել է անհրաժեշտ նախևառաջ այն պատճառով, որ Իտալիայի կառավարությանը կից ստեղծված Գիտատեխնիկական հանձնաժողովի տվյալներով՝ վարակը դեռևս տարածվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ