Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ լավ հարս լինի


17:45 , 28 հուլիս, 2020

 «Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ լավ հարս լինի։
Ինչպե՞ս պետք է իրեն պահի (դրսևորի)
Շարունակելի...»։

Էն իմ ամենասիրած, ամենառեալիստիկ, ամենաganzատեր կանանց խմբում (84.000+) էս հարցն ա լրջորեն քննարկման դրված։ (Տղամարդիկ թող շրջանցեն այս կնիկական փոսթը):

 Մի հատ դե նորից կարդացեք ու փորձեք ընկալել. էս հարցը. լրջորեն. դրված ա. քննարկման.։
Ու բազում-բազում աղջիկներ ու կանայք լրջորեն քննարկում են, վարքային մոդելներ առաջարկում՝ կեսուրի (ըստ էության ու ըստ բովանդակության՝ օտար կնոջ) համար(!) լավ որևէ «բան» լինելու, դրսևորվելու և «վիզ դնելու» համար։

 Ինչ եմ ես կարծում այս ստորաքարշ հարցադրման մասին...։ Տխուր, իհարկե, շատ տխուր բաներ եմ կարծում։

 Հիմա որ ասեմ՝ էս հարցադրումն իրենով փտածության, նեխածության, փիս հետադիմական հայացքների ու գրեթե «ստրկատիրական կարգերի» մասին ա, երևի էլի կգան ինչ-որ մարդիկ ու կսկսեն աստծուն սքրինել ու ցիտել։ ճ

Բայց դե ճար չկա. պետք ա ասեմ։
• «Հարս»-ը՝ որպես սոցիալական դեր, որպես կեսուրամետ ֆունկցիաների հավաքածու և կատարողական արարած, պետք ա վերանա։

• Պետք ա քերվի-հանվի օրակարգից, դառնա ոչ ակտուալ։
Պետք ա մնան՝ «որդու կին», «թոռան մամա» սոցիալական դերերը։ Վերջ։ Վերջակետ։ Էստեղ ամեն ինչ սկսվում ու հենց տեղում ավարտվում ա։

• Կինը «կեսուրի» որդու՛ հետ ա, կողքն ա, միասին ա։
Որդու կինն էդ կնոջ՝ կեսուրի համար չի՛, կողքը չի՛, կեսուրին հարմար չպիտի լինի, շուրջը չի՛, կինը կեսուրի վերաբերյալ ու նկատմամբ չի՛։

Հարգելի ու սիրելի իմ էջին հետևող (ինչու չէ՝ նաև չհետևող, բայց թաքուն մտնող-կարդացող) աղջիկներ ու կանայք, սպանեք ձեր միջի «հարսիկ»-ին։

* Մի վերցրեք ձեզ վրա էդ անհեթեթ դերը։ Եթե արդեն վերցրել եք, ազատվեք դրանից։

* Պահպանեք միջանձնային դիստանցիա ամուսնու մոր հետ։

* Վարեք հավասարը հավասարին համագործակցություն, քաղաքավարի անսասան պաշտոնականություն. զուտ որպես փոքրիկ օրինակ՝ «մամա» մի ասեք, որ ստիպված չլինեք ձեզ կիսադստեր-կիսաաղախնի-կիսահամհարզի, կիսաընկերուհու-կիսադայակի-կիսամտերմուհու ու էլի ինչ-որ կիսա-եսիմինչերի պես պահել։ «Մամա»-ն ծնված օրից տարիներով ու տասնամյակներով աշխատած ու մշակած սոցդեր ա. չի կարող մի քանի ամսում կամ մի երկու տարում հայտնվել մի կին և հավակնել այդ դերին ձեր կյանքում։ Մի մտեք էդ խեղկատակության արանքները, որ կարողանաք հոգեբանական դիստանցիա պահպանել։

* Հազար-որերոդ անգամ հիշեցնեմ՝ կեսուրեղենի հետ մի՛ ապրեք հենց սկզբից, որովհետև ըստ վիճակագրության ու ըստ օդում պտտվող անանունների՝ աստված չարաչար և փիս պատժում ա դրա համար։ Փրկվողներ քիչ են լինում։ Շատ քիչ։

 
Հա..մեկ էլ նա՜վսյակի փորձեք մինչև ամուսնանալն էս ամենը քննարկել ձեր կողքի տղամարդու հետ. ձմեռ պապիկն ասում ա, որ մեեեեկ-մեկ նրանք հստակ դիրքորոշում ու կարծիք են ունենում նման ճղճիմ, բայց կարևոր հարցերում։

(Ուշադրություն. իմ և ձեր պատկերացումներն այս խղճուկ թեմայով կարող են չհամընկնել։ Սա հույժ սուբյեկտիվ տեսակետ ա։ Դուք կարող եք ունենալ ձերը. հուսամ՝ ոչ ստրկատիրական:))