Ողբերգական դեպք Գյումրիում. ճանապարհաշինության ժամանակ վրաերթի հետեւանքով մահացել է 65-ամյա շինարարը


15:57 , 28 հուլիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Շիրակի մարզում այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում տղամարդու դի կա։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մանվել Հ-ն էր, ով էքսկավատորով նշված փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Էլիտ Արման» շին. ՍՊԸ-ում։