Գազամատակարարման պլանային ընդհատումներ` Գեղարքունիքի մարզի Ն․Գետաշեն և Վ․Գետաշեն գյուղերում


14:06 , 28 հուլիս, 2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ն․Գետաշեն գյուղի «Վ.Դեմեր» թաղամասի և Վ.Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
 
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները: 
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: