Վրաստանում ադրբեջանցիները հակահայկական ցույց են կազմակերպել


11:44 , 28 հուլիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ 

Ի թիվս այլ երկրների Վրաստանում ևս ադրբեջանցիները փորձում են հայերի դեմ սադրիչ միջոցառումներ իրականացնել։

Մասնավորապես ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ մասնակիցները Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով  հակահայկական բնույթի պաստառներ են պարզել։

Չնայած, որ նմանատիպ ցույցերը տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո ծավալված բախումների համատեքստում, այնուամենայնիվ, ադրբեջանցի ցուցարարների պարզած պաստառները վերաբերում են միայն Ղարաբաղին։

«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Աբխազիան և Օսեթիան պատկանում են Վրաստանին»  գրությունները կողք կողքի պարզելով՝ ադրբեջանիցները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը՝ համեմատության մեջ դնելով իրականաում շատ տարբեր երևույթներ։