11:00 , 25 հուլիս, 2013
Մի քանի ժամ առաջ պարզ է դարձել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու անունը՝ Ջորջ Ալեքսանդր Լուի: Այժմ փոքրիկին պաշտոնապես կարելի է կոչել Ձերդ Գերազանցություն Արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի:
Անունն ընտրվել է անգլիական արքունիքի ավանդույթների համաձայն՝ պատմության ողջ ընթացքում արդեն եղել է Ջորջ անունով 6 արքայազն, որոնցից վերջինը ներկա թագուհու հայրն էր՝ Ջորջ VI-ը:
Ուրախալի լուրը տարածվել է Քեյթին հիվանդանոցից դուրս գրելուց մեկ օր անց՝ թագուհու և թոռան առաջին հանդիպումից մի քանի ժամ անց: