09:59 , 25 հուլիս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը սափրել է գլուխը` այդպիսով աջակցելով իր թիկնապահներից մեկի քաղցկեղով հիվանդ որդուն, գրում է Time ամսագիրը:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ստորաբաժանման աշխատակցի որդին՝ Պատրիկը, հիվանդ է քաղցկեղով և քիմիաթերապիայի կուրս է անցնում, որի պատճառով երեխայի մազերն ամբողջովին թափվել են:
Այս եղանակով Պատրիկին աջակցել են նաև ստորաբաժանման 30 գործակալներ: Նախաձեռնող խումբը երեխայի բուժման համար կայք է գործարկել:
Բուշի ընտանիքը ևս ժամանակին բախվել է լեյկեմիայի հետ. 60 տարի առաջ արյան քաղցկեղից մահացել է Բուշ-ավագի դուստրը:
