Զուգարանի թղթի համար վեճի բռնված ավստրալուհիները պայմանական ազատազրկվել են


05:31 , 28 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ավստրալիայի դատարանը մեղավոր է ճանաչել երկու կանանց, որոնք ծեծկռտուք են սարքել սուպերմարկետում զուգարանի թղթի համար. հաղորդում է 7News հեռուստաալիքը:

Կանանց վեճը ֆիքսվել է տեսանյութում, որը համացանցում մի քանի միլիոն դիտում է հավաքել։ Կադրերում երևում է, որ մի կնոջ սայլակը լի է զուգարանի թղթի փաթեթներով։ Տեսնելով դա ՝ մեկ այլ կին փորձել է վերցնել թղթի մի փաթեթ։ Արդյունքում՝ կանանց միջև ծեծկռտուք է սկսվել։

Ավստրալուհին, որից փորձել են խլել զուգարանի թուղթը, պնդել է, որ օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը։ Սակայն դատավորը հայտարարել է, որ «օրենքն իր ձեռքն է վերցրել»։

Երկու կանայք դատապարտվել են պայմանական ազատազրկման։