Ի տխրություն ԱՄՈՒԼՍԱՐԻ հոշոտման կողմնակիցների՝ Ջերմուկում զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կա


00:21 , 28 հուլիս, 2020

Ի տխրություն ԱՄՈՒԼՍԱՐԻ հոշոտման կողմնակիցների՝ Ջերմուկում զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կա։
Մի քանի հոգի բերանները ծռելով տեսախցիկների առաջ հաճախ էին ասում, որ տուրիզմը մեռել ա ու դրա շուրջ կազմում իրենց անբովանդակ տեսլականը։

Այսօր ո՛չ շաբաթ է, ո՛չ էլ կիրակի, ասեմ ավելին՝ աշխատանքային շաբաթվա առաջին օրն է, և թվում էր, թե պիտի Ջերմուկն այսօր այդքան մարդաշատ չլիներ, քանի որ օդային տրանսպորտի բացակայության և փակ սահմանների պատճառով, այցելուները տեղացիներն են և շատ հաճախ երկար չեն մնում։
Բայց արի ու տես, որ Ջերմուկում մարդաշատ է, և նույնիսկ շատ սիրված ու հայտնի մարդիկ են այս օրերին Ջերմուկում։

Ջերմուկը բոլորիս հարստությունն է, իսկ ԱՄՈՒԼՍԱՐԻ կանգուն մնալը՝ նրա՝ որպես առողջարանային և զբոսաշրջության կենտրոն մնալու երաշխիքը ։