Տիկին Ժաննա, ի գիտություն, մարդիկ բողոքում են սորոսական օրակարգով մշակված, երեխաների համար վտանգավոր չափորոշիչներից


22:17 , 27 հուլիս, 2020

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, բնական է, ՛՛Ազատության՛՛ եթերում ասուլիս է տալիս, որի ժամանակ հարց է հնչում բուռն քննարկումների և օբյեկտիվ դժգոհությունների ալիք բարձրացրած փոփոխված կրթական չափորոշիչների մասին, ինչին ի պատասխան տիկին Ժաննան սկսում է պատմել այն մասին, թե արդյոք մենք նայե՞լ ենք, թե քանի դպրոց կոյուղիների, ջրամատակարման խնդիր ունի, քանիսն են գտնվում սեյսմիկ անվտանգությունը խաթարված վիճակում․․․

Տիկին Ժաննա, ի գիտություն, մարդիկ բողոքում են սորոսական օրակարգով մշակված, երեխաների համար վտանգավոր չափորոշիչներից, որոնց համաձայն դպրոցներում երեխաներին պատմելու են հակաբեղմնավորիչների տեսակների, արհեստական բեղմնավորման և այլնի մասին, երկրորդում են ընտանիքը, ներառում են տրանսգենդերների քարոզչության տարրերով հագեցած գրողների և այլն, և այլն։ Այնպես չէ, որ դուք կոյուղի եք ուզում վերանորոգել, մենք էլ ասում ենք՝ վայ չէ, մի վերանորոգեք․․․)))

Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում․․․