ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրում ոչ թե հարձակվողին, այլ հարձակման ենթարկվածին


19:46 , 27 հուլիս, 2020

Մի քանի օր առաջ, երբ կարդացի փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումն այն մասին, որ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի մասնակցությամ միջադեպի փաստով ՀՔԾ-ում քննվող քրեական գործն առաջ չի գնում, մտածեցի, որ հետաքրքիր է էլի՝ ո՞նց են անելու, որ Ալեն Սիմոնյանը հանկարծ չնեղվի իրավապահներից, որ ի դեմ ոչինչ չլինի։ Կարծում էին՝ այդպես կամաց-կամաց, մի ապօրինությունը մյուսով կոծկելով, Ալենին կմաքրեն այդ գործից, կջրեն, կգնա։

Բայց ոչ։ Արի ու տես, որ ՀՔԾ-ն միանգամայն այլ ուղով է գնում և մեղադրանք առաջադրում ոչ թե հարձակվողին, այլ հարձակման ենթարկվածին։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Կարծում եմ՝ շատ պարզ է ամեն ինչ՝ իշխանությունն այլևս իրեն որևէ հանգամանքով՝ իրավական կլինի, քաղաքական թե բարոյական, սահմանափակված չի զգում։ Ինչ ուզում՝ անում են։ Ւրենց ամենակարող են կարծում։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև թույլ ենք տվել։

Այս թեմայով վաղը մանրամասն կխոսամ։ Ավելի լայն կոնտեքստը կներկայացնեմ, որ բոլորին ամեն ինչ պարզ լինի։ Առաջին հերթին, իհարկե, հպարտներին։ Երևում է՝ ձեր կոտոշները կոտրելու ժամանակն իսկապես արդեն եկել է։