Հայաստանում կա՛ն արտոնյալներ, և դրանք լեգիտիմ վարչապետի պաշտոնյա մերձավորներն են


15:44 , 27 հուլիս, 2020

Հայկ Սարգսյանն իր քաղաքական ուժի կողմից պատասխանատվության կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեցին Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը կամ այլ դրվագով՝ Ալեն Սիմոնյանը։
Լիլիթ Մակունցն ակնհայտ իրականությունը կույր ստով քողարկելու համար հանրային պարսավանքի կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեց Փաշինյանը, երբ հերքեց անհերքելին։

Ամեն ինչ գնում է իր հունով։ Հայաստանում կա՛ն արտոնյալներ, և դրանք լեգիտիմ վարչապետի պաշտոնյա մերձավորներն են։