Ռոբերտ Փաթինսոնն ամուսնանում է


07:31 , 27 հուլիս, 2020

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ բրիտանացի մոդել Սյուկի Ուոթերհաուսին: Վերջինիս նկատել են ոսկե մատանիով, որը նման է նշանադրության մատանու, գրում է Daily Mail-ը:

«Մթնշաղ» ֆիլմաշարի աստղը՝ 34-ամյա Փաթինսոնը, և 28-ամյա Ուոթերհաուսը սկսել են հանդիպել 2018-ին:

Տաբլոիդները պնդում են, որ դերասանը Սուրբ Ծնունդն անցկացրել է ընկերուհու ընտանիքի հետ և երեկույթի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել:

Զույգը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: