«Ժողովուրդ». Ֆյուլեին հյուրասիրելու համար նախագահականը մեծ գումար է ծախսել


07:04 , 25 հուլիս, 2013

«Ժողովուրդ»-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը վերջերս ավելի քան 1,5 մլն դրամ՝ մոտ 3,5 հազար դոլար է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով կազմակերպված միջոցառումների համար:

Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ ողջ գումարը ծախսել է պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության համար: Իսկ հյուրասիրությունն իրականացրել է «Սելենա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ օրերին Երեւանում եղել է Եվրամիության  ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պատվիրակությունը: Գուցե նրանց համար արված առատ հյուրասիրությունն է եղել պատճառը, որ Ֆյուլեն որոշել է Եվրոպա հասնելուն պես արագացնել Հայաստանին այնտեղ տանելու գործընթացը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում