«Պետք է հայտարարել, որ միջոցառումների կազմակերպման ոլորտն այսուհետ ազատ է, կարող է աշխատել, կարող է շնչել»․ Արեգ Բարսեղյան


01:56 , 27 հուլիս, 2020
Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ՈՉ։
Ոչ մի դեպքում չի կարելի տուգանել Շորժայում այսօր #party անողներին։
Ընդհակառակը՝ պետք է հայտարարել, որ միջոցառումների կազմակերպման ոլորտն այսուհետ ազատ է, կարող է աշխատել, կարող է շնչել։
Թույլ տվեք՝ այս ոլորտը վերակենդանանա։ Թույլ տվեք բոլորին, ոչ թե միայն յուրայիններին։
Հուսամ՝ պարետատան ճիշտ որոշումը չի ուշանա։