06:21 , 25 հուլիս, 2013
Չափազանց կարևոր ա, որ այս սոցիալական ըմբոստության մասնակիցները, բացի գինը իջեցնելուց, նաև հասկանան համակարգային փոփոխությունների կարևորությունը և մինչև վերջ հետամուտ լինեն դրանց իրագործմանը։ Մեր վերջնական նպատակը համակարգային փոփոխություններ են տրանսպորտի ոլորտում։
Մեր համակարգային պահանջները հետևյալն են.
• Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային այս սեփականությունը համայնքին` Երևանի քաղաքապետարանի կառավարման ներքո:
• Մինչև ապասեփականաշնորհման այս գործընթացը սկսելը, պահանջում ենք, որ քաղաքապետարանը իր համապատասխան վերահսկողական ու տեսչական մարմինների կողմից սահմանի խիստ հսկողություն հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունների նկատմամբ, պահանջելով, որ նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ, անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովվի վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
• Պահանջում ենք հրապարակել հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին հինգ տարիների համար ներկայացնել կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
• Պահանջում ենք, որ սրանից հետո քաղաքապետարանը նման որոշումներ ընդունելոց առաջ ապահովվի հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում:
• Պահանջում ենք․ որ իրավահ մարմինները բացահայտեն քաղաքապետի որոշման հետ կապված կեղծիքները, շահերի բախումներն ու անօրինականությւոնները և պաստախանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին։