04:29 , 25 հուլիս, 2013
Մի փոքր շեղեմ բոլորին այս վերջին օրերի ոգուց` «տրանսպորտային հեղափոխությունից»
ԼԱՎ ԼՈՒՐ. ԵՄ-ը եւ Հայաստանը ավարտել են Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ Հայաստանը, Վրաստանի ու Մոլդովայի հետ միասին պատրաստ են աշնանը Վիլնյուսում ստորագրել դրանք:
ՉԵԶՈՔ ԼՈՒՐ. պատահականություն մի համարեք, որ վերջին շրջանում մեծագույն բարդություներով ուղեկցվող այդ բանակցությունները «աննկատ» դարձան «տրանսպորտային հեղափոխության» ալիքի պատճառով եւ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ դրա դիմաց մեծ գին վճարել`զոհաբերել Տարոն Մարգարյանին:
Տարոն Մարգարյանը փաստորեն դառնում է Հայաստանի եվրաինտեգրման առաջին զոհը: Բայց մի մտածեք, թե սրանով ամեն ինչ ավարտվում է: Գծատեր պաշտոնյաներին նույնպես անակնկալներ են սպասում, քանի որ Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացումը բացարձակ չի ենթադրում գծատեր-պատգամավորներ, գծատեր-նախարարներ, գծատեր-քաղաքապետ, գծատեր-չինովնիկներ ունենալը... Ինքներդ եք հասկանում, որ դա հեչ եվրոպայավայել չէ.... Դրա համար էլ արդեն հրապարկվել են գծատերերի կազմակերպություններն ու անունները...
Ասեմ, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել լայնածավալ բարեփոխումներ իրականացնել ՏԻՄ, այդ թվում` Երեւանում տեղական ինքնակառավարման ոլորտում, եւ օրերս Հայաստան ժամանած ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպած Եվրոպական ու վերակառուցման զարգացման բանկի (ԵԶՎԲ) տնօրենի առաքելությունը եղել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այդ թվում այս մեկի քննարկումը, որպեսզի ԵԶՎԲ-ը որոշի` ֆինանսական աջակցության ծրագրեր Հայաստանում իրականացնե՞լ, թե՞ ոչ...
Հետեւաբար, այս դրաման դեռ շատ է շարունակվելու...
ՎԱՏ ԼՈՒՐ: Մի զարմացեք. նա (Սերժ Սարգսյանը) դեռ շախմատ է խաղում` անգամ լինելով արձակուրդում...
Եթե ժամանակս հերիքի, այս մասին ավելի ծավալուն կգրեմ առաջիկա օրերին: