Լյարդը՝ պանրային սոուսով. հաճելի ընթրիք


17:14 , 26 հուլիս, 2020

Բաղադրիչներ

1. Հավի լյարդ – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սերուցքային պանիր – 400 գ
4. Աղ, սև պղպեղ
5. Դափնու տերև
6. Եռացրած ջուր – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել քիչ բուսայուղով, ավելացնել լյարդը: Տապակել 5 րոպե:

2. Սոխին և լյարդին ավելացնել պանիրը, անընդհատ խառնել: Լցնել ջուրը:

3. Ուտեստը համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել դափնու տերևը: Շոգեխաշել 15 րոպե և մատուցել: