Վայկուլեն հուսով է, որ Պաուլսը «Նոր ալիքի» ժյուրիի կազմ կվերադառնա


00:52 , 25 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն չի ձգտում համանախագահել «Նոր ալիք» երգի մրցույթի ժյուրիում, քանի որ հուսով է, որ այդ տեղը կվերադառնա կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը: 

Պաուլսը 11 տարի շարունակ «Նոր ալիքի» ժյուրիի համանախագահն է եղել: Այս տարի հոգնածության պատճառով նա հրաժարվել է մասնակցել մրցույթին: 

«Ինձ պետք չէ Պաուլսի տեղը: Հուսով եմ, որ նա կվերադառնա»,- ասել է Վայկուլեն՝ չորեքշաբթի օրը Ռիգայի MixTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս տարի «Նոր ալիքի» ժյուրիի միակ նախագահը կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն է: Նա նույնպես հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե Պաուլսը մտափոխվի և ժյուրիի կազմ վերադառնա: 

«Նոր ալիքը» Յուրմալայում բացվել է հուլիսի 23-ին և կշարունակվի մինչև հուլիսի 28-ը: