«Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է դի


00:27 , 25 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 18.33-ին հրշեջ-փրկարարները 20 մետր խորություն ունեցող կիրճից դուրս են բերել Ս. Ղ.-ի դին և հանձնել իրավապահ մարմիններին: