ԵՊՀ Ուսանողական խորհուրդը մտահոգություն է հայտնում հասարակական տրանսպորտի ուղեվճարի գնի թանկացման կապակցությամբ


00:19 , 25 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 20-ից հասարակական վերգետնյա տրանսպորտի ուղեվճարի արժեքի բարձրացման կապակցությամբ:

 Խորհրդի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը որպես Հայաստանում ամենամեծ ուսանողական համայնքը ներկայացնող և ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 20-ից հասարակական վերգետնյա տրանսպորտի ուղեվճարի արժեքի բարձրացման կապակցությամբ:


Կարծում ենք՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում նմանօրինակ թանկացումները կարող են ֆինանսական դժվարություններ առաջացնել բնակչության, այդ թվում և դրա մաս կազմող ուսանողների համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ