00:01 , 24 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները «Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսատանը ձերբակալել են Տաջիկստանի քաղաքացուհու, ով փորձում էր սահմանն անցնել՝ ստամոքսում ունենալով 90 կապսուլ հերոին: Այս մասին հաղորդում է FTC-ն:
Բժշկական զննման ընթացքում դրանիցից մեկը պայթել է, որի պատճառով աղջկա վիճակը կտրուկ վատացել է և անհրաժեշտ է եղել վիրահատության դիմել: Բժիշկները հեռացրել են բոլոր 90 կապսուլները՝ «սպիտակամոխրագույն փոշենման նյութով»:
Այժմ աղջիկը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Տվյալ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: