22:35 , 24 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (վարորդ Մ. Ս., ՀՀ քաղաքացի). տուժածներ չկան:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի MAO-139 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան:
Ժամը 13.30-ին հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան ուղղվել է և շարունակել ընթացքը: