«Դուք այնպես եք անում, որ մեզ մոռանան, ասեն՝ հետ բերեք մեր կոռումպացված տղաներին»


20:09 , 23 հուլիս, 2020

Aravot.am-ը գորւմ է․

Վահագն Հովակիմյանի հետ նյարդային զրույցը՝ ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Aravot.am-ին տված հարցազրույցում խոսելով ԱԺ պատգամավորների ստացած ճոխ պարգեւավճարների մասին, ասել էր, թե «մարդիկ որ լավ ապրեն, պիտի լավ մարդ կառավարի, մասնագետ պիտի կառավարի: Այդ մասնագետը կեթա նորմալ մասնավոր կազմակերպությունում կաշխատի եւ չի գա պետական կառավարման համակարգ: Հարգելի՛ս, բանկի կառավարիչները, կառավարող կազմը 3-4 մլն դրամ ամսական ուղղակի աշխատավարձ են ստանում, չեն խոսում պարգեւավճարի մասին: Փոստի ղեկավարը 3 մլն դրամ մաքուր աշխատավարձ է ստանում, «Կոկա-կոլաների» տնօրենը… Բա դուք ուզում եք ձեզ ո՞վ կառավարի, ուզում եմ հասկանամ, ո՞վ, մասնագե՞տը»: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:

– Դուք մինչեւ պատգամավոր դառնալը եղել եք «Ելք» խմբակցության փորձագետ: