«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մեկնել է Չինարի՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակված, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով


19:29 , 23 հուլիս, 2020

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակը։

«Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- գրել է նա։