Նիկոլը քանդում է ԲՀԿ-ն


18:42 , 23 հուլիս, 2020
Քիչ առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ դուրս է գալիս "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունից...
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ պարոն Բագրատյանն արդեն երկու շաբաթ է՝ "կորած" է և իր հարազատ խմբակցությունում նրանից տեղյակ չեն...
Համոզված եմ, որ սույն պատգամավորի դուրս գալը ԲՀԿ խմբակցությունից պայմանավորված է վերջին շրջանում իշխանությունների կողմից ԲՀԿ-ի նկատմամբ տարվող քաղաքականությամբ... Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ քաղաքական պայքարում չի վարանում ամենաէժան և անվայել՝ շանտաժի, ահաբեկելու և այլ մեթոդներից... Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ պատգամավոր Բագրատյանը շանտաժի զոհերից մեկն է...
Նիկոլի հակակրանքը ԲՀԿ-ի և նրա առաջնորդի նկատմամբ ունի վաղեմի պատմություն, որը համեմված է նաև Նիկոլի իշխանության փայատերերի պատվերներով, որոնք չեն ցանկանում Հայաստանի քաղաքական դաշտում տեսնել ռուսամետ կողմնորոշում ունեցող որևէ քաղաքական ուժ, որոնցից ամենաուժեղն այս պահին ԱԺ-ում իր խմբակցությունն ունեցող և ֆինանսապես բավական հարուստ ԲՀԿ-ն է...
Տեսնելով, որ Ծառուկյանի դեմ հալածանքներ սկսելով որևէ դրական արդյունքի չհասավ և ավելին, հակաԲՀԿական արշավի արդյունքում իր դեմ դուրս բերեց ՌԴ-ում իշխանամետ կուսակցությանը, Նիկոլը որդեգրել է ԲՀԿ-ն ներսից քանդելու քաղաքականությունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա իրեն մեղադրել ԲՀԿ-ն կազմաքանդելու մեջ...
Ենթադրաբար, իշխանությունները որոշել են անհատական մոտեցում դրսևորել ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ և իրենց սիրած մեթոդներով պարտադրել վերջիններիս դուրս գալ ԲՀԿ ֆրակցիայից, պահպանել պատգամավորական մանդատը՝ իբրև թե դառնալով անկախ երեսփոխան... Ըստ իս, իշխանությունների թիրախում հիմնականում կհայտնվեն "մութ" անցյալ ունեցող ԲՀԿ-ական պատգամավորները, որոնցից շատերին, դուրս բերելով Ծառուկյանի վերահսկողությունից, Նիկոլն իր շանտաժաահաբեկչական մեթոդներով կփորձի օգտագործել ԱԺ-ում՝ նրանց միավորելով և ստեղծելով ևս մեկ կեղծ ընդդիմադիր խմբակցություն, որն անհրաժեշտության դեպքում կսպասարկի Նիկոլին և կլեգիտիմացնի վերջինիս հարազատ "ՔՊ"-ի անօրինական և հակասահմանադրական որոշումները... Այդ նույն նպատակով Փաշինյանը կարող է օգտագործել անկախացած պատգամավորներին նաև "սոլո" տարբերակով...
Հ.Գ. ԲՀԿ-ի դեմ պայքարը հիմնականում աշխարհաքաղաքական է և նպատակ ունի այսպիսով ազդարարելու ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի դեմ ակտիվ պայքարի սկիզբը...
Նիկոլի իշխանության փայատերերի նպատակն է Հայաստանի քաղաքական դաշտում տեսնել իբրև թե գոնե արտաքուստ որևէ կողմնորոշում չունեցող, բայց իրականում Սորոսի գրասենյակից հովանավորվող ուժերի, որոնք կկատարեն իրենց ստանձնած ընդդիմադիրի դերը...