Բաղադրամասեր
1 կգ սմբուկին ՝
50 գ պարմեզան պանիր,
Մի փոքր կապ մաղադանոս,
Աղ – 1.5 թ/գ,
Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ,
1 պճեղ սխտոր,
1 հատ ձու,
50 գր չորահաց,
Աղ և սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սմբուկները լավ լվանալ, շարել տապակի մեջ և 30 րոպեով դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը (սմբուկները պետք է փափկեն): Թողնել, որ սմբուկները սառչեն, մաքրել, շարել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հյութը հոսի:
Մաղադանոսը մանրացնել, լցնել թասի մեջ: Սմբուկը մանրացնել, ավելացնել մաղադանոսի վրա:
Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, ձու և լավ խառնել: Ավելացնել չորահացը, նորից խառնել:
Ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել լավ տաքացրած բուսայուղի մեջ: