10:51 , 23 հուլիս, 2020Հայաստանում հուլիսի 23-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 36162 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 151879:
Փաստացի այս պահին բուժվում է 10013 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 25244 անձ:
Ընդհանուր առմամբ, 905 պացիենտ մահացել է։