Տարբեր երկրներում Հայ դատի կազմակերպած ցույցերից ամենաշատը նեղվել են Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ


10:37 , 23 հուլիս, 2020

Ադրբեջանական ագրեսիայի դեմ տարբեր երկրներում ՀՅԴ երիտասարդների և Հայ դատի գրասենյակների կազմակերպած ցույցերից ամենաշատը նեղվել են Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունները և ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ։ Մեր միջի ներքին թուրքն ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին։ Ահա թե ինչ տեսակի ենք վստահել պետության շատ կարևորագույն ինստիտուտների ղեկավարումը։ Սա ՀՀ հանրային խորհրդի նախագահի գրառումն է, որը, մեծ հաշվով, չէր տարբերվի իր ադրբեջանցի և թուրք գործնկերների գրառումներից։