Շրջազգեստով Ռոբինզոն Կրուզոն. ինչպե՞ս է կինը 18 տարի շարունակ միայնակ ապրել անմարդաբնակ կղզում


20:30 , 23 հուլիս, 2020

Այսօր Սան-Նիկոլաս կղզու բնութագրում նշվում է, որ դրանում բռնություն գրեթե չկա։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել, քանի որ կղզում ապրել են նիկոլենյո ցեղի հնդկացիները: Նրանց վերացրել են մորթի որոնող որսորդները, որոնք կղզի էին գնացել ապրելու և վաճառքի նյութեր գտնելու: Տեղահանման ժամանակ հնդկացիներն իրենց արդեն նախկին բնակավայրում մոռացան մի երիտասարդ կնոջ, ով էլ, արդյունքում, այնտեղ միայնակ ապրեց 18 տարի շարունակ:

Կղզին հայտնագործվել է XVII հարյուրամյակի սկզբին իսպանացի հետազոտող Սեբաստիան Վիսկաինոյի կողմից: Հայտնագործման օրը համընկավ սուրբ Նիկոլայի տոնի հետ, այդ իսկ պատճառով այն անվանվեց սրբի պատվին: Կղզում ապրող նիկոլենյո ցեղի հնդկացիները նախնադարյան կենսակերպ էին վարում, սակայն վերոնշյալ որսորդների հետ հակասություններից հետո կղզին դատարկվեց: Ավելի ուշ՝ XXI դարում, ԱՄՆ-ն այնտեղ անօդաչու հրթիռներ ուղարկեց և լազերային զենքի փորձարկումներ իրականացրեց:

Թե ինչպես կնոջը ցեղակիցները մոռացան կղզում՝ անհայտ է. կա՛մ նա վերադարձել է իր փոքրիկ երեխայի հետևից, կա՛մ փոթորիկ է սկսվել, և նավն առանց սպասելու լքել է կղզին: Փրկված հնդկացիները շատ ուրախ էին, որ ողջ մնացին, սակայն այն կենսակերպի և կլիմայական պայմանների, որոնց նրանք սովոր էին, և նոր պայմանների միջև մեծ տարբերություն կար: Տարիների ընթացքում նիկոլենյոները մահացան, վերացան ցեղը, մշակույթն ու լեզուն:

Կնոջը հայտնաբերել հնարավոր եղավ միայն 18 տարի անց: Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ հնդկացիներից մեկը միայնակ մնացել է կղզում: Մի օր կղզի այցելեց որսորդ Ջորջ Նիդևերը, ով միայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ կղզում միայնակ չէ: Տղամարդը մարդու ոտնահետքեր նկատեց և հետևեց դրանց, սակայն միայն երրորդ անգամից նրան հաջողվեց գտնել կնոջը: Որսորդը նրան իր հետ վերցրեց՝ օգնելու համար, Սանտա-Բարբարայի կաթոլիկ տուն հասցրեց: Սակայն ոչ ոք այդպես էլ չկարողացավ շփում հաստատել կնոջ հետ և իմանալ, թե ինչպիսի կյանք է ունեցել նա կղզում: Կինը որոշ ժամանակ անց հիվանդացավ դիզենտերիայով և մահացավ: Մահից առաջ նա մկրտվեց և ստացավ Խուանա-Մարիա անունը: Կնոջ ճակատագիրը նմանվում է Ռոբինզոն Կրուզոյի ճակատագրին 

Այս պատմությունը չմոռացվեց և հայտնի մանկագիր Սքոթ Օ՛ Դելլայի գրքերից մեկի համար որպես հիմք ծառայեց: Գրքի հերոսուհին հնդկական ցեղից Կարանա անունով մի աղջիկ է, ում նախատիպն էլ հենց հանդիսացել է Խուանա-Մարիան: Գրքի համար գրողը հեղինակավոր մրցանակի է արժանացել: