Դիմորդների խնդիրն օդում կախված. Ասել են՝ բացառվում է, որ լրացուցիչ տեղեր բացվեն. «Հրապարակ»


09:16 , 23 հուլիս, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ հրավիրված քննարկման արդյունքում այդպես էլ չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին։

Քննարկմանը մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամներ, այնպես էլ ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Բոլոր պատգամավորների հարցադրումը մեկն է եղել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։