«2018թ․ կմնա պատմության մեջ որպես պետականության քայքայման և ամբոխատիրական կարգերի հաստատման տարի». Վահան Բաբայան


01:04 , 23 հուլիս, 2020

Փողոցում ամեն երկրորդ, մաքսիմում երրորդ մարդը ցանկանում է ազատվել թավշյա դիկտատուրայից, մարդիկ էնքան են հոգնել էս կրկեսից, որ ուզում են այլևս ո՛չ տեսնել, ո՛չ էլ լսել Նիկոլի և իր թիմի բարբաջանքներն այն մասին, թե ոնց դիմակ դնեն:

Շատերն անկեղծ արտահայտվում են, որ ժամանակին չեն գնահատել նախկիններին և նույնիսկ վատ երազում չէին կարող պատկերացնել, որ երկիրն էս օրը կընկնի: Իրոք մարդիկ երանի են տալիս այն ժամանակները, երբ ապրում էին հանգիստ և կայուն երկրում:

Երկիրը գլորվում է դեպի անհայտություն և դրա միայնակ պատասխանատուն ձեր սիրելի վարչապետն է: