Մինչ օրս Արթուր Դանիելյանը գեթ մեկ անգամ չի հրավիրվել քննիչի մոտ, իսկ թե ինչ է կատարվում գործով, անհայտ է


23:19 , 22 հուլիս, 2020
Հիշում եք ապրիլի 28-ին Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպը?
Ասեմ, որ քրեական գործ է հարուցվել և գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:
Ասեմ նաև, որ մինչ օրս Արթուր Դանիելյանը գեթ մեկ անգամ չի հրավիրվել քննիչի մոտ, իսկ թե ինչ է կատարվում գործով, անհայտ է:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «թավշյա» իրավապահ համակարգի մասին:
Էլ ուր մնացին մարդու իրավունքները և քրեական դատավարության սկզբունքներն ու խնդիրները, երևի բոլորի համար ակնհայտ է:
Հիշեցնեմ, որ Ա.Սիմոնյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քր.օր-ի 117 հոդվածով և ԱԺ-ի առաջ հարց դրվի նրան անձեռմխելիությունից զրկելու մասին: