Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 31-ը


17:39 , 22 հուլիս, 2020

Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը:

Միևնույն ժամանակ, ծառայության տեղեկություններով, սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:

Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից: