168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է հայցվորին


15:16 , 22 հուլիս, 2020

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նշել, որ 168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու պատճառաբանությամբ, քանի որ հայցվորի կողմից չեն պահպանվել օրենքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը կհամարվի առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Գործի հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։